Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը

ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների 
փոխանակման մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ անդամ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալներ փոխանակելիս փոխգործակցության համաձայնագիրը։ 2023 թվականի հունիսին Սոչիում ստորագրված փաստաթուղթը մայիսի 6-ին հրապարակվել է իրավական ակտերի հարթակում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Համաձայնագիրը նախատեսում է ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման լիազոր մարմինների փոխգործակցության կազմակերպում, ԱՊՀ պետությունների տարածքում ռադիացիոն իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրում և ստացում, համաձայնագրի մասնակիցների տարածքում, այդ թվում՝ երրորդ երկրների տարածքից ռադիոակտիվ նյութերի անդրսահմանային տեղափոխման առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում տվյալների փոխանակում։

Փաստաթղթի գործողությունը տարածվում է միայն ​​մոնիթորինգի պետական համակարգերի տվյալների վրա և չի վերաբերում այն տեղեկատվությանը, որն ստացվում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների արդյունաբերական հարթակներից։ Համաձայնագրի շրջանակներում չի իրականացվում նաև այն տվյալների փոխանակումը, որոնք պետական ​​գաղտնիք են կազմում։

Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]